ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Իր գոմեշը դարձել է պրեգոմեշ

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Իր գոմեշը դարձել է պրեգոմեշ
18.12.2012 | 14:07

Հրանտ Մաթևոսյանն էսօր ծանր քելքով անցնում է Հայաստանի վրայով, նայում ներքև, սաղ տեսնում ու երևի էլի մղկտում է էդպես էլ չլցված իր հովտի ու Ծմակուտի համար. ուր իր գոմեշը դարձել է պրեգոմեշ, Վանու Չամբար շունը` Սիմբա, Ռոստոմը` օլիգարխ, Աղունը` էթիկայի օրիորդ ու... տակը մնացել են ջրի մոտ պառկած անհասակ վիթխարին ու մեր ղեկավար Վառլամովը:
Հա՜, Հրանտո, մեր վարգի ձին մեր տակից էլի փախել ու էլ հետ չի դառնա:
Ու էդտեղ բոլորս մեր մեղքն ունենք:

Դիտվել է՝ 11173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ